Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդականի թափուր պաշտոն

ՀՀ դատական դեպարտամենտը հայտարարում է փակ մրցույթ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդականի թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Խորհրդականը կատարում է Հայաստանի Հանրապետության  վճռաբեկ դատարանի նախագահի հանձնարարությունները, Հայաստանի Հանրապետության  վճռաբեկ դատարանի նախագահի հանձնարարությամբ նախապատրաստում է անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն, ոււսումնասիրում և վերլուծում է իրավական խնդիրներն ու հարցերը, նախապատրաստում առաջարկություններ, կազմում է դատական ակտերի, նամակագրության և այլ փաստաթղթերի նախագծեր, Հայաստանի Հանրապետության  վճռաբեկ դատարանի նախագահի հանձնարարությամբ ուսումնասիրում է բողոքները, ներկայացված բոլոր փաստաթղթերը, ապացույցներն ու դրանց նկատմամբ կիրառելի իրավական ակտերը, իրականացնում է օրենքներով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ: Խորհրդականն ունի Օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտե¬րով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
*բարձրագույն իրավաբանական կրթություն, դատական (պետական)  ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա դատական ծառայության ստաժ կամ դատական ծառայության առնվազն 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ գիտական աստիճան կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական պաշտոններում կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ մինչև 2010 թվականի հունվարի 1-ը երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
*իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
*համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
*գրական հայերենի պատշաճ իմացություն.

*տիրապետում է առնվազն մեկ օտար լեզվի:

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին կարող են դիմել միայն ՀՀ դատական ծառայողները և ՀՀ դատական դեպարտամենտի կադրերի ռեզերվում ընդգրկված անձինք:

Դիմողը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ:
Դիմողները մրցույթին ներկայանում են անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:30-ից մինչև 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Նշված թափուր պաշտոնի համար դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 08.09.2014թ.:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա 19.09.2014թ. ժամը 15:00-ին Դատական դեպարտամենտի շենքում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757):

Պահանջվող փաստաթղթերի ցանկին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՀ դատական համակարգի պաշտոնական կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել