Դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին հայտարարություն

ՀՀ Արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավարի 2014թ. սեպտեմբերի 3-ի թիվ 01Լ հրամանին կից ներկայացվել է սույն հայտարարությունը:

Հիմք ընդունելով ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 29.08.2014թ. №35Լ որոշումը՝ դատավորների թեկնածությունների ցուցակի քաղաքացիական մասնագիտացմամբ բաժինը՝ երեք, քրեական մասնագիտացմամբ բաժինը՝ տաս թեկնածուներով համալրելու անհրաժեշտության մասին՝ հայտարարվում է դատավորների թեկնածությունների ցուցակի համապատասխան մասնագիտացմամբ բաժինների համալրման նպատակով որակավորման ստուգում անցկանցելու մասին:

ՀՀ դատական օրենսգրքի 115-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջներին բավարարող անձինք կարող են հայտերը ներկայացնել ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմ /հասցեն՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 5/ նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված որոշման հրապարակման օրվան հաջորդող օրվանից մեկամսյա ժամկետում:

Հավակնորդները պարտավոր են ներկայացնել ՀՀ դատական օրենսգրքի 115-րդհոդվածի7-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, ինչպես նաև համաձայնություն՝ իրենց մասին պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից անհրաժեշտ տեղեկություններ, այդ թվում՝ բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ ստանալու վերաբերյալ:

Որակավորման ստուգումը կատարվում է մրցութային կարգով՝ գրավոր քննության արդյունքներով: Գրավոր քննության ձևը, քննական հարցերի կառուցվածքի և բովանդակության նվազագույն պահանջները, քննության և ՀՀ արդարադատության խորհրդում հարցազրույցի կազմակերպման և անցկացման կարգը, այդ թվում՝ քննական նյութերի բաշխման, քննության ընթացքի, իրավական կամ այլ փաստաթղթերից կամ տեխնիկական միջոցներից օգտվելու, քննական աշխատանքների ստուգման և միավորների հաշվարկման կարգը, որակավորման ստուգման գնահատման չափորոշիչերը, գրավոր քննության արդյունքներով նվազագույն անցողիկ միավորը, ինչպես նաև ՀՀ արդարադատության խորհուրդ ներկայացված հավակնորդների վերաբերյալ ՀՀ դատական օրենսգրքի 116-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ հարցումների իրականացման կարգը, հարցման շրջանակում ընդգրկված մարմինների ցանկը և հարցման նպատակով կիրառվող գրավոր հարցաթերթիկների ձևը կհրապարակվեն ՀՀ արդարադատության խորհրդի կողմից՝ մինչև սույն թվականի սեպտեմբերի15-ը:

Օրենքով նախատեսված պահանջները չբավարարող կամ ժամկետի խախտմամբ ներկայացված հայտերի ընդունումը մերժվում է, և դրանք ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմի կողմից ենթակա են վերադարձման երեք աշխատանքային օրվա ընթացքում: Հայտի ընդունումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ դատական օրենսգրքի 115-րդ հոդվածով սահմանված կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել