Հերթական պաշտոնանկությունը կառավարությունում. որոշման նախագիծ

ՀՀ կառավարության վաղվա նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել նաև ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանին իր դիմումի համաձայն ազատելու հարցը:

«Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2.1 կետը (Հայաստանի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարին սույն օրենքով սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը) և 33-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետը (Քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են` ա) անձնական դիմումը)` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Էդգար Փիրումյանին ազատել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:»,- ասված է կառավարության որոշման նախագծում:

Որոշման նախագիծը կներկայացնի ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել