Լրագրողների հետ հանդիպման հրավեր

ՀՀ Ոստիկանությունը տեղեկացնում է, որ վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցներում հաճախակի տեղ են գտնում քաղաքացիներից ստացված բողոքներ, որոնք, երբեմն, օրենքով սահմանված կարգի չիմացության, տեխնիկական անճշտության, հաճախ էլ թյուրըմբռնումների հետևանքով վիճարկում են տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումների արձանագրման և դրան հետևած տուգանքների իրավաչափությունը: 
Այս և տեսանկարահանող-լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումների համակարգի գործունեության վերաբերյալ մասնագիտական և լիարժեք պարզաբանումներ տալու նպատակով` սեպտեմբերի 4-ին, ժամը 14.00-ին, ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչության մամլո սրահում /հասցեն՝ Երևան, Նալբանդյան 130/ ճանապարհային ոստիկանության խախտումների արձանագրման կենտրոնի և ՃՈ պատասխանատուների մասնակցությամբ տեղի կունենա հանդիպում ԶԼՄ ներկայացուցիչների հետ:
ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նախընտրելի է՝ Լրագրողները ներկայանան ոչ ուշ, քան ժամը 13.50-ը: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել