ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպեց Եզդիների ազգային միության անդամների հետ

ՀՀ Ազգային Ժողովի Հասարակության և Տեղեկատվության միջողցների հետ կապերի վարչության տեղեկացմամբ՝ օգոստոսի 23-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Եզդիների ազգային միության անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեց Իրաքի հյուսիսում եզդիների հանդեպ իրականացվող բռնությունների հարցը եւ ներկայիս իրադրությունը:

ԱԺ փոխնախագահն անընդունելի համարեց 21-րդ դարում ազգային եւ կրոնական անհանդուրժողականության պատճառով Իրաքի հյուսիսում եզդի բնակչության հանդեպ իրականացվող զանգվածային բռնությունները: Էդուարդ Շարմազանովը վստահեցրեց, որ Հայաստանը իր հնարավորությունների շրջանակում պատրաստ է աջակցել ու սատարել բարեկամ եզդի ժողովրդին:

Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը ներկայացրեց տիրող իրադրությունը եւ շնորհակալություն հայտնեց ՀՀ իշխանություններին աջակցության համար: Նա նշեց, որ խնդիրը միջազգային կառույցներում բարձրաձայնելու հարցում եզդիական համայնքը ակնկալում է Հայաստանի Հանրապետության աջակցությունը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարեւորեց միջազգային տարբեր կառույցներում եզդի ժողովրդի ողբերգական իրադարձությունների մասին բարձրաձայնումը՝ պատրաստակամություն հայտնելով խնդիրը բարձրացնել նաեւ խորհրդարանական հարթակներում:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում եւս պարբերաբար հանդիպել ու քննարկել խնդիրները:

Լուսանկարը՝ parliament.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել