Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Վաղինակ Ոսկանյանի դեմ հարուցված քրեական գործը:
Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Վաղինակ Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 30.06.2013թ. Երևան քաղաքի Նոր Արեշ փողոցում գտնվող շենքերից մեկի բնակարանում իր նախկին ընկերուհի Սիրանուշ Գ.-ի հետ խանդի հողի վրա ծագած վիճաբանության ժամանակ, իր դիտավորյալ գործողություններով, առանձին դաժանությամբ Սիրանուշ Գ.-ին պատճառել է ուժեղ ցավ և մարմնական տառապանք:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց, կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Վաղինակ Ոսկանյանի նկատմամբ քրեական գործ է ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով, ըստ որի` «Խոշտանգումը՝ ցանկացած այնպիսի գործողությունը, որի միջոցով դիտավորյալ կերպով անձին պատճառվում է ուժեղ ցավ կամ մարմնական կամ հոգեկան տառապանք, եթե դա չի առաջացրել սույն օրենսգրքի 112-րդ և 113-րդ հոդվածներով նախատեսված հետևանքներ, և որը կատարվել է առանձին դաժանությամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով»:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: