Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` հուլիսի 14-ին, ժամը 14.20-ին, ճանապարհային ոստիկանության Վայքի քննչական խմբում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Նիկոլայ Ա.-ն: Ոստիկանության կայքի փոխանցմամբ` նա 2012 թ. մարտի 30-ից ՌԴ Վլադիմիրի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով: