ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի Էրեբունու քննչական բաժնում` ՀՀ քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության (ԱՆ) քրեակատարողական վարչության և անհատ ձեռնարկատիրոջ միջև կնքված պայմանագրի համաձայն` վերջինիս կողմից ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության կենտրոնական պահեստ է մատակարարվել քրեակատարողական հիմնարկներում օգտագործվող անհրաժեշտ նյութական արժեքներ, սակայն ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրամադրված արտադրանքի ծավալը պայմանագրով սահմանված չափից էականորեն քիչ է:
Հատուկ քննչական ծառայության լրատվության բաժնի փոխանցմամբ՝ կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: