Սկսվել է դատական կարգադրիչների վերապատրաստումը

Արդարադատության ակադեմիայում այսօրվանից սկսվել է դատական կարգադրիչների վերապատրաստումը: Եռօրյա վերապատրաստմանը մասնակցում է 29 դատական կարգադրիչ: Այս մասին հայտնում են Արդարադատության ակադեմիայի մամուլի ծառայությունից:

Նույն աղբյուրի փոխանցմամբ` շարունակվում է նաև գործող դատախազների վերապատրաստումը: Այս շաբաթ Արդարադատության ակադեմիայում վերապատրաստվում է 21 դատախազ:  1 շաբաթյա վերապատրաստման շրջանակում դատախազները հնարավորություն ունեն մասնակցել ակադեմիայի ուսումնական ծրագրով հաստատված մասնագիտական և հարակից մասնագիտական մի շարք դասընթացների:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել