Արդարադատության նախարարը նոր խորհրդական ունի

Գեորգի Խաչատրյանը նշանակավել է Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի խորհրդական: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Արդարադատության նախարարության պաշտոնական կայքից:

Ստորև ներկայացնում ենք նոր խորհրդականի կենսագրությունը՝

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

29.04.1981 թվական, Երևան

Աշխատանքային գործունեություն

2014 թվականի հունիսի 12-ին ՀՀ արդարադատության նախարարի հրամանով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական
2012-2014թթ.-«Ավենյու Քընսալթինգ Գրուպ» ՍՊԸ հիմնադիր, գործադիր տնօրեն
2009-2012թթ.- Աշխատել է «Ամերիա» ՓԲԸ-ում՝ որպես ավագ իրավախորհրդատու
2008-2009թթ.- ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի խորհրդական, համատեղությամբ նաև Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և արարողակարգի վարչության պետի պաշտոնակատար
2007-2008թթ.- ՀՀ վճռաբեկ դատարան, դատավորի խորհրդական
2006-2007թթ.- ՀՀ վճռաբեկ դատարան, Դատական պրակտիկայի ամփոփման և վիճակագրության վարչության գլխավոր մասնագետ
2003-2006թթ. ՀՀ արդարադատության նախարարության վերահսկողության վարչության առաջին կարգի մասնագետ
2002-2003թթ.- ՀՀ տնտեսական դատարան, դատավորի օգնական

Կրթություն

2010թ.- մասնակցել է Անցումային երկրների իրավաբանների վերապատրաստման դասընթացին, Հերթիի կառավարման դպրոց (Գերմանիա, Բեռլին)
2007 թվականին անցել է Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի իրավունքի, տնտեսագիտության և միջազգային հարաբերությունների միջառարկայական արագացված կուրսը
1999-2003թթ.-Սանկտ Պետերբուրգի Արտաքին տնտեսական կապերի, էկոնոմիկայի և իրավունքի ինստիտուտ, իրավաբանության ֆակուլտետ
1996-2000թթ.-Երևանի պետական համալսարան, տնտեսագիտության ֆակուլտետ

Հասարակական և մասնագիտական կազմակերպությունների անդամակցություն

2012 թվականից Փաստաբանների պալատի անդամ
2013 թվականից «Իրավունքի հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ

Այլ տեղեկություններ

Անկուսակցական է

2000-2002 թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետությունում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերում

Ամուսնացած է, ունի երկու զավակ

2006 թվականին շնորհվել է Դատական ծառայության 2-րդ դասի խորհրդականի աստիճան

Եղել է մի շարք իրավական ակտերի նախագծերի աշխատանքային խմբերի անդամ

Հանդիսացել է միջազգային կազմակերպությունների կողմից ՀՀ-ում դատաիրավական ոլորտում իրականացվող տեխնիկական օժանդակության ծրագրերի հիմնական փորձագետ, թիմի ղեկավար

Գործառույթները

ա) համաձայնեցնելով նախարարի հետ` կազմում են իրենց աշխատանքային ծրագրերը.
բ) պարբերաբար նախարարին են ներկայացնում զեկույցներ, անհրաժեշտ վերլուծական նյութեր իրենց հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի, երեւույթների եւ իրադարձությունների մաuին եւ առաջարկություններ առկա հիմնահարցերի լուծման վերաբերյալ.
գ) կազմակերպում են քաղաքացիների ընդունելություն.
դ) նախարարի հանձնարարությամբ մաuնակցում են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում` իրենց հանձնարարված բնագավառներին վերաբերող հարցերի քննարկմանը.
ե) նախարարի որոշմամբ կարող են ղեկավարել նախարարին առընթեր խորհրդակցական մարմինների գործունեությունը կամ մաuնակցել դրանց աշխատանքներին.
զ) նախարարի հանձնարարությամբ հրավիրում են խորհրդակցություններ, կազմակերպում իրենց հանձնարարված հարցերի քննարկումներ.
է) կատարում են նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ։

Լուսանկարը՝ moj.am-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել