Տաքսու վարորդը հայտնաբերվեց

Հունիսի 12-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել Չարենցի փողոցում անհայտ տաքսի ավտոմեքենայի վարորդի կողմից Աննա Վ.-ի պայուսակը` պարունակությամբ հանդերձ, գողանալու մասին:

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տաքսի ծառայություններից մեկին պատկանող նշված ավտոմեքենան եղել է «Նիսանն-Սաննի» մակնիշի, որը վարել է 1975 թ. ծնված Արամ Բ.-ն:

Ոստիկանության փոխանցմամբ՝ վերջինս հունիսի 13-ին, ժամը 15.00-ին, ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք: Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել