Հրայր Թովմասյանը հորդորում է Սահմանադրական փոփոխություններին կողմ մասնագետներին չմեղադրել

Բնավ պարտադիր չէ, որ հասարակությունը փողոց դուրս գա, ցույցեր և հանրահավաքներ կազմակերպի հասկացնելու համար, որ երկրում Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն կա: Այս մասին այսօր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծին նվիրված քննարկման ժամանակ ասաց ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանին:

«Բացեք այսօրվա մամուլը: Ես Ձեզ առնվազն 15-20 մեջբերում ցույց կտամ, որոնք խոսում են Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին՝ առանց դրա վերաբերյալ մեկ ակնկարկ կատարելու: Դուք այդ հոդվածներում չենք տեսնի ոչ սահմանադրական իրավունք, ոչ փոփոխությունների անհրաժեշտություն, բայց դրա տողատակում ցանկացած մասնագետ՝ սահմանադրական իրավունքի մասնագետ, ասում է, որ սրա լուծումը սահմանադրության փոփոխության ճանապարհով է անցնում»,- Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը հիմնավորեց Հրայր Թովմասյանը:

Նա նշեց, որ բազմիցս խոսվել է գերկենտրոնցաված իշխանության, քաղաքական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության, դատական իշխանության անկախության, տեղական ինքնակառավարման մարմինների ինչպիսության մասին և մի մասը կարծում է, որ այդ խնդիրները հնարավոր է լուծել առանց սահամանդրական փոփոխությունների.

«Բայց մասնագետներին մի մեղադրեք, որ նրանք այդ հարցերի լուծումը տեսնում են Սահմանադրական փոփոխությունների մեջ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել