ՀՀ կառավարությունը քննարկել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին», «Պետական տուրքի մասին» օրենքներում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային Ժողովի պատգամավորներ Արա Բաբլոյանը և Մկրտիչ Մինասյանը:
Նրանք առաջարկում են Հայաստանում ներդնել բժշկի մշտական մասնագիտական զարգացման համակարգ, որն հաջողությամբ իրականացվում է մի շարք երկրներում:
Օրինագծերի փաթեթի վերաբերյալ գործադիրն սկզբունքային առարկություն չի ներկայացրել և պատրաստվում է համագործակցել հեղինակների հետ՝ փաստաթղթերի հնարավոր լրամշակման հարցում: