Թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը` մանր չափերով` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից տասնապատիկի չափով՝ 5 հազարից 10-ը հազար դրամ:
Եթե նույն արարքը կատարվել է զգալի չափերով, ապա սահմանվում է տուգանք նվազագույն աշխատավարձի տասնապատիկից երեսնապատիկի չափով՝ 10 հազարից 30 հազար դրամ:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը սահմանում է թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող բույսերի ցանկը, ինչպես նաև մանր և զգալի չափերը: