Վարչապետի որոշմամբ Հրանուշ Հակոբյանը կմեկնի Փարիզ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հունիսի 4-7-ը կմեկնի Փարիզ՝ Կանանց համաշխարհային գագաթնաժողովին մասնակցելու համար։

«Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին 2014 թվականի հունիսի 4-7-ը գործուղել Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն)՝ Կանանց համաշխարհային գագաթնաժողովին մասնակցելու համար։
2. Հրանուշ Հակոբյանի՝ Փարիզ գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 բաժնի 01 խմբի 01 դասի «04. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում (նախարարների աշխատակազմերի մասով)» ծրագրի «Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր» հոդվածով (4222) Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Փարիզ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»,- ասված է վարչապետի որոշման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել