Նախարարի հրամանով ազատվել են աշխատանքից

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հրամանով Մասիս Մարտիրոսյանը ազատվել է քրեակատարողական ծառայությունից:
Նախարարի ստորագրած հրամանում մասնավորապես նշվում է.

«Ծառայողական պարտականություններն ոչ պատշաճ կատարելու, ծառայողական դիրքն ի չարը գործադրելու, դատապարտյալի հետ անթույլատրելի կապերի մեջ գտնվելու, այն է՝ դատապարտյալին փոխանցելու նպատակով մեկ այլ քրեակատարողական ծառայողի միջոցով 5 (հինգ) հատ բջջային հեռախոսներ, ինչպես նաև բջջային հեռախոսի 1 (մեկ) էլեկտրական լիցքավորիչ և արգելված այլ իրեր քրեակատարողական հիմնարկ անցկացնելու փորձ անելու համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետ Մասիս Զավենի Մարտիրոսյանի նկատմամբ կիրառել ծառայությունից ազատում կարգապահական տույժը և 2014 թվականի մայիսի 13-ից նրան ազատել քրեակատարողական ծառայությունից»։

Նախարարի մեկ այլ հրամանով նույն քրեակատարողական հիմնարկից ազատվել է անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Վարդան Գագիկի Ծատուրյանը:

«Ծառայողական պարտականություններն ոչ պատշաճ կատարելու, ծառայողական դիրքն ի չարը գործադրելու, դատապարտյալի հետ անթույլատրելի կապերի մեջ գտնվելու, այն է՝ դատապարտյալին փոխանցելու նպատակով իր հետ 5 (հինգ) հատ բջջային հեռախոսներ, ինչպես նաև բջջային հեռախոսի 1 (մեկ) էլեկտրական լիցքավորիչ և արգելված այլ իրեր քրեակատարողական հիմնարկ անցկացնելու փորձ անելու համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Վարդան Գագիկի Ծատուրյանի նկատմամբ կիրառել ծառայությունից ազատում կարգապահական տույժը և 2014 թվականի մայիսի 13-ից նրան ազատել քրեակատարողական ծառայությունից»,- ասված է նախարարի հրամանում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել