Արցախցիները նույնպես հնարավորություն կունենան ուսանել ՀՀ փաստաբանական դպրոցում

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հյուրընկալել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարար Արարատ Դանիելյանին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը։ Այս մասին հայտնում է ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայությունը:

Կողմերը քննարկել են Արցախի քաղաքացիների ՀՀ փաստաբանական դպրոցում հեռավար տարբերակով ուսանելու հնարավորությունը:
ԼՂՀ արդարադատության նախարարը նշել է, որ Արցախում մեծանում է ցանկությունը ընդունվել ՀՀ փաստաբանական դպրոց:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ հաշվի առնելով նախկինում ունեցած պայմանավորվածությունները Արցախի իշխանությունների հետ, հայտնել է, որ այդ հարցը առաջիկայում կկարգավորվի և դրան կտրվի իրավական ձևակերպում, ինչի արդյունքում կսկսվի ընդունելությունը արցախցիների համար:

ԼՂՀ արդարադատության նախարարը ՀՀ փաստաբանների պալատին է նվիրել նկարիչ Ս.Թավադյանի «Արևային Շուշի» կտավը։

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել