Ոստիկաններն օրենք են խախտել. հաղորդում

Քաղաքացի Տիգրան Յ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Հատուկ քննչական ծառայության փոխանցմամբ` ըստ քաղաքացի Տիգրան Յ.-ի հաղորդման` 2014թ. մայիսի 5-ին` ժամը 24.00-ի սահմաններում, բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժին, որտեղ իրեն, օրենքի խախտմամբ, ձեռնաշղթաներով շղթայակապված վիճակում տևական ժամանակ ապօրինի պահել են անազատության մեջ` դրանով իսկ էական վնաս պատճառելով իր իրավունքներին և օրինական շահերին:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել