Զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանն արդեն 7 օր է հացադուլ է հայտարարել և կարել բերանը:
Նրա պաշտպան Երեմ Սարգսյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ ամեն կերպ փորձել է Դավիթին համոզել, որպեսզի նման բան չանի: Ցավոք, չի հաջողվել:
Այս պահին Դավիթի հետ աշխատում են հատուկ հոգեբաններ, սակայն առայժմ դրական արդյունքի չեն հասել:
Հիշեցնենք, որ Դավիթը հացադուլ էր հայտարարել մայիսի 8-ի դատական նիստից հետո, երբ մեղադրող դատախազը պահանջեց նրան դատապարտել 18 տարի ազատազրկման: