Վիճաբանություն դիսպետչերական կետի մոտ

Մայիսի 14-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության ծառայողները, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 1965 թ. ծնված Սերյան Հ.-ին:

Պարզվել է, որ նա ապրիլի 28-ին Նուբարաշենի 11-րդ փողոցում գտնվող դիսպետչերական կետի մոտ, վիճաբանության ժամանակ, ձեռքերով մի քանի անգամ հարվածել է 1975 թ. ծնված Հովհաննես Հ.-ին և պատճառել վնասվածքներ:

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել