Փաստաբաններն իրականացրել են իրազեկման ակցիա Աշխատանքի օրվա կապակցությամբ

ՀՀ փաստաբանների պալատը, Պալատի երիտասարդական խորհրդի և փաստաբանական դպրոցի ունկնդիրների մասնակցությամբ մայիսի 1-ին՝ Աշխատանքի օրվա կապակցությամբ, Հյուսիսային պողոտայում իրականացրել են իրազեկման ակցիա, որի կարգախոսն է «պաշտպանված աշխատող, բարեխիղճ գործատու` հզոր հայրենիք»: Այս մասին հայտնում են Փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից:

Երիտասարդ փաստաբանները շուրջ 500 թռուցիկներ են բաժանել քաղաքացիներին և պատասխանել նրանց հուզող հարցերին:

Լուսանկարը՝ advocates.am
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել