Ազգային ժողովի նորընտիր նախագահ Գալուստ Սահակյանից երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը հարցրել է, թե բնակության կտեղափոխվի՞ կառավարական ամառանոց:
«Եթե անհրաժեշտ չլինի չեմ տեղափոխվի»,-պատասխանել է նա:
Ըստ նրա, իր տեղափոխումը կառավարական ամառանոցներ կախված է անվտանգության հետ կապված հարցերից: Այդուհանդերձ, Գալուստ Սահակյանը, ինչպես ինքն է ասել, ցանկանում է բնակվել իր տանը (Աջափնյակում), որը համարում է ամենահանգիստ տեղը:
«Բայց, փաստորեն, եթե Պետական պահպանության ծառայությունը ասի՝ կտեղափոխվի»,- գրում է թերթը:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում: