Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհուրդն ու գործադիր մարմինն այսօրվա նիստում որոշել են ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին: Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողներին հայտնել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա կարծիքով` նա լավագույնս կկարողանա կառավարել օրենսդիր մարմինը:
Ապրիլի 28-ին կայանալիք ԱԺ նիստում Գալուստ Սահակյանի թեկնածությունը կառաջադրվի պաշտոնապես:
Նշենք, որ ըստ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի` Ազգային ժողովի նախագահն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: