Ապագա դատավորներն ու դատախազները շարունակում են քննություններ հանձնել

Արդարադատության ակադեմիայում ապագա դատավորների և դատախազների քննաշրջանը շարունակվում է:

Արդարադատության ակադեմիայի հանրային կապերի բաժնի փոխանցմամբ`դատավորների և դատախազների թեկնածուների ցուցակներում ընդգրկված 35 ունկնդիր այսօր քննություն է հանձնել համապատասխանաբար «Դատավորի հոգեբանության արդի հարցերը» և «Դատախազի հոգեբանության արդի միտումները» դասընթացներից:

Ավելի վաղ նրանք գրավոր քննություններ են հանձնել «ՀՀ ՍԴ և Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները քրեաիրավական հարցերով», «ՄԻԵԴ նախադեպային իրավունքը սեփականության իրավունքի պաշտպանության ոլորտում», «Փաստարկում և հռետորաբանություն», «ՀՀ Քրեական դատավարության արդի հարցերը» և «Միջազգային մասնավոր իրավունքի արդի հարցերը» դասընթացներից:

Արդարադատության ակադեմիայում ապրիլի 22-ին մեկնարկած քննաշրջանն ավարտվելու է մայիսի 3-ին: Քննությունների դրական արդյունքների դեպքում` ունկնդիրները շարունակելու են իրենց ուսումն արդեն ուսումնական գործընթացի հաջորդ՝ 2-րդ հատվածում, որը մեկնարկելու է մայիսի 5-ից:

Հիշեցնենք, որ Արդարադատության ակադեմիայում դատավորների և դատախազների թեկնածուների համար ուսումնառության տևողությունը 8.5 ամիս է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել