Հայաստան է տեղափոխվել Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Նոր Նորքի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ` Մոսկվա քաղաքում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբին ներկայացել և ապրիլի 24-ին, ժամը 20.20-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1972 թ. ծնված Արմեն Ս.-ն, որը 2013 թ. մայիսի 21-ից Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով` խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով:

Ոստիկանության փոխանցմամբ՝ որպես խափանման միջոցը է ընտրվել կալանքը: Արմեն Ս.-ն փոխանցվել է Նոր Նորքի բաժնի ծառայողներին:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել