Ապագա դատավորներն ու դատախազները քննություններ են հանձնում

Արդարադատության ակադեմիայում առաջին քննաշրջանի մեկնարկը տրված է: Դատավորների և դատախազների թեկնածուների ցուցակներում ընդգրկված 34 ունկնդիր այսօր գրավոր քննություն է հանձնել «ՀՀ Քրեական դատավարության արդի հարցերը» և «Միջազգային մասնավոր իրավունքի արդի հարցերը» դասընթացներից:

Արդարադատության ակադեմիայի հանրային կապերի բաժնի փոխանցմամբ` քննությունների դրական արդյունքների դեպքում ունկնդիրները շարունակելու են իրենց ուսումն արդեն ուսումնական գործընթացի հաջորդ՝ 2-րդ հատվածում, որը մեկնարկելու է մայիսի 5-ից: Դատավորների և դատախազների թեկնածուների համար ուսումնառության տևողությունը 8.5 ամիս է:

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին ավարտվել էր Արդարադատության ակադեմիայի ուսումնական գործընթացի 1-ին հատվածը: Քննաշրջանը, որ մեկնարկել է այսօր, տևելու է 2 շաբաթ (ապրիլի 22- մայիսի 3 ):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել