Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքից ազատել է Կարեն Նազարյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Կարեն Նազարյանին Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից ազատելու մասին:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.

Կարեն ՆԱԶԱՐՅԱՆԻՆ ազատել Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից»,- գրված է հրամանագրում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել