ՀՀ Նախագահի և ԱԺ ընտրությունները հնարավոր է այսուհետ կազմակերպվեն նույն օրը

Ինչպես արդեն ավելի վաղ տեղեկացրել է Իրավաբան.net-ը, Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրապարակել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակը:

Ըստ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակի՝ նկատի ունենալով նախընտրական, ընտրական և հետընտրական լարվածությունների հետևանքով երկրում ստեղծվող անկայուն վիճակը և անորոշության գործոնի բացասական ազդեցությունները, մեղմելու համար երկու առաջնային մանդատով օժտված իշխանության մարմինների հանրային վստահության մեծ խզումների հնարավորությունը և դրանով պայմանավորված՝ քաղաքական հակամարտությունները, մեծացնելու համար ընտրական գործընթացի նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունը, ապահովելու համար գործադիր իշխանության կայունությունն ու բնականոն գործունեությունը, հնարավոր տարբերակ է Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի ընտրությունները նույն օրը կազմակերպելը և այդ սկզբունքը պահպանելու համար անհրաժեշտ հավելյալ կառուցակարգերի մշակումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել