Դատարանում որպես փորձագետ կարող է հանդես գալ համապատասխան որակավորում ունեցող և սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում ու կարգով դատարանի կողմից նշանակվող անձը:
Անձը, ում հանձնարարված է փորձաքննություն կատարել, պարտավոր է ներկայանալ դատարանի կանչով և օբյեկտիվ եզրակացություն տալ իրեն առաջադրված հարցերի հիման վրա:
Փորձագետն իրավունք ունի, եթե դա անհրաժեշտ է եզրակացություն տալու համար, ծանոթանալ գործի նյութերին, մասնակցել դատական նիստերին, հարցեր տալ, խնդրել դատարանին իրեն տրամադրելու լրացուցիչ նյութեր: Իրեն տրամադրված նյութերի անբավարարության դեպքում փորձագետը կարող է հրաժարվել եզրակացություն տալուց: