ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Լևոն Խաչիկի Երանոսյանի կոչումը բարձրացվել է:
Հրամանագրում մասնավորապես ասվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով՝ որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Լևոն Խաչիկի Երանոսյանին շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում»: