ՀՀ կառավարությունն այսօր նիստի ժամանակ հավանություն տվեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին:
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանի խոսքով` առաջարկվում է Հայաստանում սահմանել ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտը և դրանով իսկ ապահովել Եվրոպական կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարումը:
Ակնկալվում է, որ օրենքի ընդունմամբ կբարձրանա ՀՀ քաղաքացիների իրավական պաշտպանվածության մակարդակը, քանի որ նրանց կտրամադրվի իրավական պաշտպանության նոր արդյունավետ գործիք: