Ապրիլի 18-ին՝ ուրբաթ՝ ժամը 19:30-ին, «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնութունը կոչ է անում քաղաքացիներին հավաքվել ՀՀ նախագահի նստավայրի դիմաց՝ Բաղրամյան 26-ում: Այս մասին հայտարարություն է տարածել նախաձեռնության կայքը:
Նրանց տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«ՀՀ նախագահը երկրի գլուխն է, ինչպես նաև Սահմանադրության ու սահմանադրական կարգի պահպանման երաշխավորը: Այսօր, երբ Սահմանադրությունն ու սահմանադրական դատարանի որոշումը կառավարության կողմից անթաքույց ոտնահարվում են, մենք պետք է մեր հստակ պահանջը եւ կոչը հղենք նախագահին՝ կատարելու Սահմանադրությամբ ամրագրված իր պարտականությունները, որոնց պատշաճ չկատարումը խարխլում է մեր պետության իրավական հիմքերն ու անվտանգությունը»: