Նախնական տվյալներով, Դամասկոսի հայ կաթողիկե դպրոցի ռմբակոծության հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել մոտ 60 անձ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջը։
Հավելյալ տեղեկությունները կհաղորդվեն լրացուցիչ` առաջիկայում:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Asbarez.com-ը, Սիրիայի կանոնավոր բանակին և զինյալ ընդդիմադիրների միջև բուռն բախումներ են տեղի ունեցել Զահրաա (քաղաքի արևմտյան կողմը), Լերամուն (հյուսիս-արևմուտք), Ռամուսե (հարավ-արևմուտք), Համդանիե (արևմուտք) և Շեյխ Մակսուտ (հյուսիս) շրջաններում:
Ռամուսեի բախումների հետևանքով ժամանակավորապես վտանգված է Հալեպից դուրս գալու միակ ճանապարհը՝ Խանասերը:
Զինյալները շարունակում են հրթիռներ արձակել Հալեպի զանազան թաղամասերի վրա:
Մանրամասները` այստեղ: