Ոստիկանները չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները. քրգործ է հարուցվել

Քաղաքացի Գ. Ս.-ի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ստացված և նախապատրաստված նյութերով` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 308-րդ և 322-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 

Հատուկ քննչական ծառայության փոխանցմամբ` ըստ նախապատրաստված նյութերի` 2014թ. մարտի 17-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Գ. Ք.-ն փողոցում հանդիպել է Վ. Ս.-ին և վերջինիցս պահանջել իր պարտքի գումարը: Մերժում ստանալով` Գ. Ք.-ն պարտքի դիմաց Վ. Ս.-ից վերցրել է նրա անձնական օգտագործման ավտոմեքենան և հեռացել դեպքի վայրից:

Նույն օրը Վ. Ս.-ն ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում ոստիկաններին հայտնել է իր նկատմամբ կատարված հանցագործության մասին և բանավոր հաղորդում ներկայացրել, սակայն պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով` չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, այն է` դիմումատուից հանցագործության մասին հաղորդում վերցնելու վերաբերյալ գրավոր արձանագրություն չեն կազմել, ձեռնամուխ չեն եղել հանցագործության հետքերի հայտնաբերման, արձանագրման և հանցագործություն կատարած անձի բացահայտման միջոցառումների կատարմանը:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել