Այս պահին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում սկսվել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որին կհաջորդի ՀՀԿ խորհրդի նիստը: Օրակարգի գլխավոր հարցը ՀՀ նոր վարչապետի նշանակումն է: Դռնփակ նիստի ավարտից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին կհայտնի ՀՀ 13-րդ վարչապետի անունը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական էր տվել ապրիլի 3-ին: