«Ժողովրդի կամքը օրենք է». «Դ!եմ եմ»-ի հավաքը մեկնարկել է

Քիչ առաջ Մատենադարանի մոտ սկսվեց «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած գործնական հավաք հանդիպումը, որի նպատակն է ևս մեկ անգամ քաղաքացիների զգոնության կոչ անել և քննարկել իրենց հետագա անելիքները:

«Մենք այս կերպ ցույց ենք տալիս, որ ստիպելու ենք կառավարության անդամներին ենթարկվել օրենքին: Ցանկացած դեպքում և ցանկացած Կառավարության դիրքոշում, եթե չի համընկնում ժողովորդի դիրքորոշման հետ, ոչինիչ է»,- ասաց «Դեմ եմ» թիմի անդամ Դավիթ Մանուկյանը:

Նախաձեռնության անդամներից էլ Կարեն Հովհաննիսյանն էլ նշեց, որ իրենք ունեն հստակ խնդիր և պահանջ, որն անհապաղ լուծում է պահանջում. «Պետք է անհապաղ դադարեցնել անհիմն պահումները, վերադարձնել վերջին ամիսների ընթացքում աշխատողներից անհիմն գանձումները և փոխել էլեկտրոնային հաշվետվությունների ձևը»:

Նախաձեռնությունը կոչ է անում Կառավարությանը, եթե վերջիններս լուծում չտան այս հարցին, ապա իրենք շարունակելու են պայքարել մինչև վերջ` հնարավոր բոլոր ձևերով և այնքան ժամանակ, քանի դեռ այս հարցը չի լուծվել ի նպաստ ժողովրդի. «Ժողովրդի կամքը օրենք է»:

«Դ!եմ եմ»-ն անդրադարձավ նաև ապրիլի 10-ին Կառավարության նիստի ժամանակ Կառավարության հայտնած միասնական իրավական տեսակետին:

«Մենք ոչինիչ պարտավոր չենք անել, ինչպես ասել էր արդարադատության փոխնախարարաը: Ավելին` անգամ պարտական չենք: Մենք պարտավորություններ ունենք միայն մեր ծնողների հանդեպ»,- ասաց Կարեն Հովհաննիսյանը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել