Կասկածվում է տաքսու վարորդը

Ապրիլի 11-ին, ժամը 21.00-ին, 1959 թ. ծնված Նահապետ Կ.-ն ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել, որ մի տաքսու վարորդ Ադոնցի փողոցում գտնվող կրպակում գողացել է իր բջջային հեռախոսը:

Գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանության ծառայողները ժամը 22.00-ին նույն կրպակի մոտից բերման են ենթարկել տաքսի ծառայություններից մեկի վարորդ, 1987 թ. ծնված Արամ Ս.-ին: Կատարվում է հետաքննություն: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել