Հրաչյա Հարությունյանի փաստաբանը Օմբուդսմենին է ներկայացրել դատական նիստի մանրամասները

Այսօր Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանում տեղի է ունեցել Հրաչյա Հարությունյանի գործով դատքաննության նախնական փուլի լսումները: Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին հրատապ կարգով ներկայացրել է նիստի մանրամասները:

Նիստի արդյունքում պարզ է դարձել, որ Հրաչյա Հարությունունյանի կալանքը երկարացվել է մինչև 2014 թվականի հոկտեմբերի երեքը: Նախաքննության մարմնի կողմից ներկայացված տուժած անձանց ցուցակից, որպես «սխալ ընդգրկվածների», հանվել են տուժող ճանաչված այն անձանց անունները, ովքեր ստացել են միջին ծանրության մարմնական վնասվածքներ :

Դատարանը նշել է, որ նախաքննության մարմնի կողմից ներկայացված որոշ ապացույցներ, այդ թվում Հրաչյա Հարությունյանի կողմից միտումնավոր կեղծված փաստաթուղթ ներկայացնելը, կարող են հանվել քրեական գործից: Գործի ըստ էության լսումների վերաբերյալ դատը նշանակվել է ապրիլի 17-ին :

 

Պաշտպանի աշխատակազմ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել