Քաղաքացիական կացության ակտերի գրառումների վերականգնումն իրականացնում է քաղաքացիական կացության ակտի կորած գրառումը կազմած կամ քաղաքացու մշտական բնակության վայրի ՔԿԱԳ մարմինը՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա, եթե սահմանված կարգով անհնար է իրականացնել քաղաքացիական կացության ակտերի գրառումների վերականգնումը: Քաղաքացիական կացության ակտերի գրառումների վերականգնման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Քաղաքացիական կացության ակտի առաջնակի կամ վերականգնված գրառման բացակայության մասին քաղաքացիականկացության ակտի պետական գրանցման փաստի վերականգնման նպատակով դատարան դիմելու համար հիմք է համարվում ՔԿԱԳ մարմնի մերժումը:
Վերականգնված քաղաքացիական կացության ակտի գրառման հիման վրա տրվում է քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայական՝ քաղաքացիական կացության ակտի գրառման վերականգնվելու մասին նշումով: