Ըստ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակի՝ առաջին ատյանի դատարանում կարող է ստեղծվել ինքնուրույն դատական օղակ (օրինակ՝ տեղական դատարաններ), որոնք հատուկ կամ մասնագիտացված գործառույթ (օրինակ՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն) իրականացնելով կբեռնաթափեն ընդհանուր իրավասության դատարանները՝ ապահովելով նաև կոնկրետ հարցերով դատական գործունեության պատշաճ որակը: