Պատասխանատվությունը կատարողական վարույթի ընթացքում թույլ տրված խախտումների համար

Քաղաքացու կամ պաշտոնատար անձի կողմից հարկադիր կատարողի որոշումը դիտավորյալ չկատարելու, կատարմանը խոչընդոտելու կամ դիմադրություն ցույց տալու, ինչպես նաև պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի ու քանակի մասին հայտարարագրում տվյալներ թաքցնելու կամ դրանք խեղաթյուրելու կամ հայտարարագիր ներկայացնելուց չարամտորեն խուսափելու դեպքերում հարկադիր կատարողն իրավունք ունի իր որոշմամբ կիրառելու վարչական պատասխանատվության միջոցներ:

Դատական ակտի կատարմամբ պայմանավորված՝ հարկադիր կատարողին զրպարտելու, ինչպես նաև նրա կամ նրա մերձավորի նկատմամբ սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքի կամ հարկադիր կատարողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքում առաջանում է քրեական պատասխանատվություն: Այդ դեպքերում միջնորդություն է ներկայացվում դատախազություն՝ մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել