Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը րոպեներ առաջ միացավ երթին ներկա ոստիկաններին: Նա հարցրեց երթի մասնակիցներն, թե ինչուն են նստել փողոցում: Նրան պատասխանեցին, որ ոչ ոք Ֆինանսների նախարարությունից դուրս չի եկել իրենց հարցերին պատասխանելու:
«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության փողոցում նստած անդամները վանկարկում են «Օսիպյան նստիր, Օսիպյան նստիր»:
Իրավաբան.net-ի թղթակցի փոխանցմամբ` քաղաքացիները չեն պատրաստվում բացել ճանապարհը, ավելին` սկսել են հայրենասիրական երգեր երգել: Վալերի Օսիպյանը բանակցում է երթի մասնակիցների հետ: