«Դ!ԵՄ ԵՄ» -ի անդամ Դավիթ Մանուկյանը քիչ առաջ դուրս եկավ Ֆինանսների նախարարության շենքից և հայտարարեց, որ Ֆինանսների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Սարգսյանն առաջարկել է վերև բարձրանալ և խոսել, սակայն իրենք չեն համաձայնել, քանի որ հազարավոր մարդիկ նրան դրսում են սպասում:
Իրավաբան.net-ի թղթակցի փոխանցմամբ` ոստիկանները փակել են Նալբանդյան փողոցը և թույլ չեն տալիս երթի մասնակիցներին շարժվել դեպի ՀՀ Պետական եկամուտների կոմիտե:
Քաղաքացիները նստել են փողոցում մինչև ոստիկանները բացեն ճանապարհը: Հակառակ պահանջին` ոստիկանների թիվն ավելանում է: Ոստիկանությունն իր հերթին պահանջում է բացել ճանապարհը, այլապես սպառնում է բերման ենթարկել քաղաքացիներին: