Բանկերը օրենքով սահմանված կարգով հիմնադրվում են որպես բաժնետիրական ընկերություն, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն կամ կոոպերատիվ բանկ:
Բանկերի վրա տարածվում են բաժնետիրական ընկերությունների և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների վերաբերյալ օրենքները և այլ իրավական ակտերը, եթե Բանկերի և բանկային գործունեության մասին ՀՀ օրենքը այլ կանոններ չի սահմանում:
Կոոպերատիվ է համարվում այն բանկը, որի մասնակիցներն անկախ բանկի կանոնադրական հիմնադրամում իրենց մասնակցության չափից ունեն մեկ ձայնի իրավունք:
Կոոպերատիվ բանկն ունի առնվազն երեք մասնակից:
Եթե կոոպերատիվ բանկի մասնակիցների թիվը նվազում է երեքից, ապա այդ բանկը ենթակա է լուծարման կամ պետք է վեց ամսվա ընթացքում լրացնի իր մասնակիցների թիվը: