Հակընդդեմ հայց ներկայացնելու կարգը վարչական դատավարությունում

Պատասխանողը մինչև գործով դատաքննություն նշանակելը կարող է ներկայացնել հակընդդեմ հայց` ընդդեմ հայցվորի` սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար։

Հայցը հակընդդեմ է, եթե`
1) հակընդդեմ հայցի պահանջն ուղղված է սկզբնական պահանջի հաշվանցմանը, կամ
2) հակընդդեմ հայցի բավարարումը լրիվ կամ մասամբ բացառում է սկզբնական հայցի բավարարումը, կամ
3) հակընդդեմ և սկզբնական հայցերի միջև առկա է փոխադարձ կապ, և դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել վեճի առավել արագ և ճիշտ լուծում։

Հակընդդեմ հայցը ներկայացվում է հայց ներկայացնելու ընդհանուր կանոններով։ Հակընդդեմ հայցի վարույթ ընդունումը մերժվում է նաև, եթե այն չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված պահանջներին։
Նշենք, որ հակընդդեմ հայց չի կարող ներկայացվել վիճարկման և պարտավորեցման հայցերով, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ և 28-րդ գլուխներով նախատեսված գործերով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել