Ինչպե՞ս է որոշվում ալիմենտային պարտքը

Անցած ժամանակի համար ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության կամ կատարողական թերթի հիման վրա ալիմենտի բռնագանձում կատարվում է ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությունը կամ կատարողական թերթը ներկայացնելուն նախորդած եռամյա ժամկետի ընթացքում:

Եթե կատարողական թերթի կամ ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության հիման վրա ալիմենտի պահում չի կատարվել ալիմենտ վճարելու պարտավոր անձի մեղքով, ապա ալիմենտի բռնագանձումը կատարվում է դատական կարգով ողջ ժամանակահատվածի համար:

Ալիմենտային պարտքի չափը որոշում է դատական ակտերի հարկադիր կատարողը՝ ելնելով դատարանի վճռով որոշված ալիմենտի չափից։

Երեխաների համար դատական կարգով վճարվող ալիմենտային պարտքի չափը որոշվում է՝ ելնելով ալիմենտ վճարելու պարտավոր անձի վաստակից և (կամ) այլ եկամտից այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում ալիմենտի բռնագանձում չի կատարվել։ Եթե ալիմենտ վճարելու պարտավոր անձն այդ ժամանակահատվածում չի աշխատել, կամ եթե չներկայացվեն նրա վաստակը և (կամ) այլ եկամուտը հաստատող փաստաթղթեր, ալիմենտային պարտքը որոշվում է` ելնելով դրա բռնագանձման պահին Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափից։
Եթե ալիմենտային պարտքի չափի նման որոշումը էապես խախտում է կողմերից մեկի շահերը, ապա կողմը, որի շահերը խախտվել են, կարող է դիմել դատարան: Դատարանը, ելնելով կողմերի գույքային ու ընտանեկան դրությունից և ուշադրության արժանի շահերից, որոշում է ալիմենտային պարտքը` կայուն դրամական գումարով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել