Մինչև սեպտեմբերի 30-ը քաղաքացիները պարտավոր են շարունակել վճարել պարտադիր կենսաթոշակային վճարները: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը:
«ՍԴ-ն չի ասել, որ պարտադիր կուտակային համակարգը հակասահմանադրական է, չկա այդպիսի բան: Մենք ասել ենք, որ ներկայացված մոդելը, որն օրենքով պարտադրվում է, կան հակասահմանադրական դրույթներ, որոնք պետք է կարգավորվեն»,- ասաց Ֆելիքս Թոխյանը:
Նրա փոխանցմամբ` սեպտեմբերի 30-ից հետո նոր իրավակարգավորման շրջանակներում քաղաքացիների այդ գումարները պետք է վերահաշվարկվեն` հաշվի առնելով այն մոդելը, որը կներդրվի: