Ականի պայթյունի հետևանքով զինծառայող է մահացել

Մարտի 31-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ ականի պայթյունի հետևանքով մահացու վիրավորում է ստացել 1987թ. ծնված ավ. լ-նտ Հարություն Գառնիկի Սաֆարյանը: 

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Հ. Սաֆարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: 

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ` միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել