Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գևորգ Նարինյանը նշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր` դադարեցնելով նրա ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:
ՀՀ դատական դեպարտամենտի տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ` Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը մարտի 24-ին, ձևավորված ավանդույթի համաձայն, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի, Դատական դեպարտամենտի և Արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավարի մասնակցությամբ ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորներին ու աշխատակազմին ներկայացրել է նորանշանակ դատավորին:
Լուսանկարը` dataran.am-ի