ՀՀ Քրեական օրենսգրքի համաձայն՝ փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Նշված արարքի համար դատարանը անձի նկատմամբ պատիժ է նշանակում դատավճիռների համակցության կանոններին համապատասխան, այսինքն՝ վերոնշյալ պատժաչափը լրիվ կամ մասնակիորեն գումարում է անձի պատժի չկրած մասին: